Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվող` մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարն ավարտեցին մինչև 23 տարեկանների մրցաշարի 69 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 6 մասնակիցները: Երկամարտի 217 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի տիտոսին արժանացավ Ուկրաինան ներկայացնող` ազգությամբ հայ ծանրորդուհի` 22-ամյա տերնոպոլցի Մարիա Խլյանը: Նա, ի դեպ, այս ստուգատեսում ոսկե մեդալ նվաճած արդեն երկորդ հայուհին է:
Հիշեցնենք, որ մինչև 20 տարեկան աղջիկների 58 կգ քաշային կարգում էլ աշխարհամասի չեմպիոնուհու կոչման էր արժանացել Հայաստանի պատվիրակ` 19-ամյա Իզաբելա Յայլյանը, ով երկամարտում 191 կգ (85+106) արդյունք էր արձանագրել:
Նշենք, որ Մարիան թե' պոկում և թե' հրում վարժություններում, գրանցելով, համապատասխանաբար, 98 կգ և 119 կգ ցուցանիշներ, նաև փոքր ոսկե մեդալների արժանցավ: Տեղին է նշել, որ Մարիա Խլյանը բոլորովին վերջերս Ալմաթիում մասնակցում էր նաև մեծահասակների աշխարհի առաջնությանը և 31 ծանրորդուհիների մեջ երկամարտի նույն` 217 կգ (96+121) արդյունքով գրավեց 16-րդ տեղը: Նա հոկտեմբերին նաև այս տարվա կանանց Ուկրաինայի չեմպիոնուհին է դարձել 75 կգ քաշային կարգում, որտեղ արձանագրել է երկամարտի 231 կգ (103+128) արդյունք: Խլյանը նաև 2012 թ. մինչև 20 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնուհին է 69 կգ քաշային կարգում. հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
69 կգ քաշային կարգի ծանորդուհիների պայքարում մրցանակային եռյակում տեղեր զբաղեցրին նաև՝
2.Կարիտա Հանսոն, Շվեդիա՝ 210 կգ (95+ 115),
3.Անանստասիա Իբրահիմլի, Ադրբեջան՝ 207 կգ (92+ 115):
Խաղարկված մյուս ոսկե մեդալները բաժին հասան՝
Մինչև 20 տարեկան, 85 կգ ՝ 1.Յուրի Բուլատ, Մոլդովա՝ 351 կգ (162+ 189),
Մինչև՝ 23տարեկան, 77 կգ՝ 1. Անդրես Մատա, Իսպանիա՝ 338 կգ (150+188):
Այսօր երեկոյան մրցահերթում մրցահարթակ կելնեն նաև 94 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 11 մասնակիցները, որոնց թվում կլինեն Հայաստանի 2 պատվիրակներ:
94 կգ, Մ 20, Ա խումբ, 11 մասնակից, Կիպրոսի ժամանակով ՝ ժամը 17-ին՝
Մկրտիչ Մկրտչյան, 20 տարեկան, երկամարտի նախնական պատվերը՝ 330 կգ,
Գարուշ Ղուկասյան, 19 տարեկան՝ 330 կգ: