կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-03 13:10
Սպորտ

Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը լավ է ճանաչում իր ապագա մրցակիցներին

Ծանրամարտ. Հակոբ Մկրտչյանը լավ է ճանաչում իր ապագա մրցակիցներին

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը շարունակում է ներկայացնել օգոստոսի 16-27-ը Նանկինում կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի Հայաստանի 14 մասնակիցներին: Այս անգամ նրանց փոքրիկ դիմանկարային ակնարկն ուղղված է գյումրեցի 77 կգ քաշայինհ ծանրորդ Հակոբ Մկրտչյանին: Սակայն, տեղեկացնենք, որ Մկրտչյանի մասնակցությունը դեռ վերջնական չէ: Այնուամենայնիվ, դա չի խանգարում, որպեսզի մեր մարզասեր հասարակությունը ճանաչի խոստումնալի ծանրորդին:

 

Նանջինգի օլիմպիական պատանեկան խաղերի  ծրագրով ծանրամարտի  մրցաշարում տղաները հանդես կգան վեց քաշային կարգերում:  Գյումրեցի  Հակոբ Մկրտչյանը  (77  կգ) նպատակ ունի  լավ մարզավիճակով ներկայանալ  մրցավայր :   Հույս կա, որ նա   տեղ կգտնի մրցանակային եռյակում: Այս  տարի Լեհաստանի Ցեխանով  քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում  Գյումրիի օլիմպիական քոլեջի սանը երկամարտի 290 կգ  (130 + 160) արդյունքով գրավեց երրորդ տեղ: Ի դեպ,  սա 17–ամյա մարզիկի ցույց տված լավագույն արդյունքն է  եղել: Դրանից հետո  մարզումներում նա  բազմիցս կրկնել,  նույնիսկ` բարելավել է այդ քաշը:

 

Հակոբ Մկրտչյանի անձնական մարզիչ  Արմեն Մկրտչյանը  ամեն ջանք գործադրում է օժանդակ   միջոցներով, մարզումների օգնությամբ  հղկել  իր սանի պոկում վարժության կատարման տեխնիկան :  Իսկ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանն   ասում է, որ  նանկինյան խաղերի  երկու ուղեգրերը ձեռք են բերվել  2013–ին Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում, երբ թիմը գրավեց ութերորդ տեղը: Մարզիչը գովաբանում է  Հակոբի կամային բարձր որակները, մարտական աննահանջ  ոգին:

Լավատեսության հիմք է հանդիսանում  և  այն, որ մեր մարզիկը լավ է ճանաչում իր ապագա մրցակիցներին, լավ գիտի նրանց հնարավորությունները, ուժեղ և թույլ կողմերը: Մեդալների համար պայքարին տոն կտան  նաև Ռուսաստանի, Կոլումբիայի, Բուլղարիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Այս հանգամանքը ոգևորում  է  Հակոբ Մկրտչյանին,  քանզի նրա համար պատիվ է դժվարին պայքարում բարձրացնել ծանր կիլոգրամներ ու դառնալ մեդալակիր: