Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր մրցահարթակ դուրս եկան 77 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2010 թվականի աշխարհի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, պատանիների` Եվրոպայի և աշխարհի չեմպիոն` 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը:
Տիգրան Մարտիրոսյանն այսօր 3-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Եվրոպայի արդեն եռակի չեմպիոնը երկամարտում ցույց տվեց 351 կգ արդյունք(160+191):
Մեր մարզիկը պոկում վարժությունում արձանագրեց 160 կգ արդյունք, նույնպիսի արդյունք գրանցեց նաև Ռուսաստանը ներկայացնող Վիկտոր Գեթսը, սակայն վերջինս անձնական քաշով ծանր է հայ մարզիկից, ինչի պատճառով գրավեց 3-րդ հորիզոնականը:
Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 164 կգ և գրավեց փոքր ոսկե մեդալը: Հրում վարժությունում Անդրանիկը ցույց տվեց 184 կգ արդյունք և երկամարտի 348 կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը: