|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իսրայելի Էլիաթ քաղաքում ընթացող` ծանրամարտի` մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց ոսկե մեդալ:
Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 149, իսկ հրումում` 177 կգ ծանրաձողը և, երկամարտում ցույց տալով 326 կգ արդյունք, նվաճեց չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի` մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 13 մարզիկ: