Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացող մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների առաջնության մրցումային երկրորդ օրը հաջող էր հայ ծանրորդների համար:Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մինչև 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Համլետ Մնացականյանը: Գյումրեցի մարզիկը երկամարտում ցույց տվեց 189 կգ (80+109) արդյունք և մեկ կիլոգրամով գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռումինացի Կրիստիան Մարիան Լուկային: Երրորդ տեղը երկամարտի 184 կգ-ով զբաղեցրեց Թուրքիայի պատվիրակ Գունգոր Իսոն: Մինչև 15 տարեկան 56 կգ քաշային ծանրորդների պայքարում ընդհանրապես տոն տվողները հայերն էին: Չեմպիոնի կոչման երկամարտի 211 (94+117) կգ-ով արժանացավ քասախցի Արմեն Գրիգորյանը: Իսկ գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը 204 (87+117) կգ-ով արժանացավ արծաթե մեդալի: Ի դեպ՝ Ռաֆիկը հրումում նվաճեց ոսկե մեդալ: Այս քաշային կարգում երրորդ տեղը գրավեց վրացի Արչիլ Մալակմաձեն 203 (93+110)