կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 23:11
Սպորտ

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն և համաշխարհային ռեկորդների հեղինակ

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն և համաշխարհային ռեկորդների հեղինակ

Լեհական Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում իր անունը ոսկե տառերով գրեց գերծանր քաշային կարգի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Հայ մարզիկը, ինչպես կանխատեսվում էր, զգալիորեն գերազանցելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Պատանի հայ ծանրորդը թե' պոկում, թե' հրում վարժություններում մրցահարթակ մտավ այն պահին, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին իրենց մրելույթները: Մարտիրոսյանը երկամարտի ռեկորդային արդյունքով` 397 կգ (182 +215) հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ մեկ կիլոգրամով գերազանցելով չինացի Ժու Յանի պատանեկան համաշխարհային ռեկորդը և երկու կիլոգրամով` Ռուբեն Ալեքսանյանի եվրոպականը:

 

Սիմոնը մեկ ռեկորդ էլ սահմանեց պոկումում՝ գլխավերևում պահելով 182 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս անգամ էլ նա գերազանցեց մյուս ավագ ընկերոջ՝ Գոռ Մինասյանի ռեկորդը (181 կգ): Հրումում ռեկորդ չսահմանեց, բայց նույնպես բավական մեծ ծանրություն պահեց գլխավերեւում՝ 215 կգ: Ընդ որում` նա երրորդ մոտեցման ժամանակ ռեկորդային փորձ կատարեց (221 կգ), սակայն հրումի ռեկորդը չթարմացվեց:


Հարկ է նշել, որ Մարտիրոսյանը արծաթե մեդալ նվաճած ռուսաստանցի Յուրի Ահմեդյանովին երկամարտում գերազանցեց 56, իսկ բրոնզե պարգևը նվաճած Սերբիայի պատվիրակ Թամաշ Կայդոչին՝ 57 կիլոգրամով:

 

աղբյուր՝ awf.am