Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կլայպեդայում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող` մինչև 20 տարեկան երիտասարդները հիանալի արդյունք ցույց տվեցին: Ընդ որում` ոսկե մեդալի համար պայքարն ընթացավ հենց նրանց միջև, և ամեն ինչ որոշեց Սամվել Գասպարյանի` անձնական քաշով թեթև լինելու հանգամանքը: Մեր տղաները երկամարտում ցույց տվեցին 350 կգ արդյունք: Սամվելը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Կարուշը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը. հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն: Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ունի տարբեր ձուլվածքի մի քանի մեդալներ: