կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-11 13:45
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվեցին.նա շարունակի մնալ կալանքի տակ

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվեցին.նա շարունակի մնալ կալանքի տակ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները մերժվել են, և պարոն Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ: Այս մասին դատական նիստի ավարտից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը: Նա նաև նշեց, որ դատարանը անտեսելով բոլոր հնարավոր նորմերը`պարոն Քոչարյանին շարունակեց պահել կալանքի տակ:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես արձագանքեց դատարանի այս որոշմանը Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը տեղեկացրեց, որ նա հանգիստ արձագանքեց, շատ ավելի հանգիստ, քան իր պաշտպանները:

Ալումյանը վստահեցրեց, որ դատարանի որոշումը պարտադիր բողոքարկելու են. «Որոշումը դեռ չենք ստացել: Ստանալուց հետո, իհարկե, բողոքարկելու ենք, բայց հիմքերի մասին այս պահին ասել չեմ կարող ոչ մի բան: Առաջին ատյանի դատարանի որոշումը առհասարակ որևէ պատճառաբանություն իր մեջ չէր պարունակում, և մեր բողոքներից մեկի հիմքը ամբողջությամբ հենց դա էր, ինչը վերաքննիչ դատարանի վրա ընդհանրապես տպավորություն չթողեց: Վերջինս գտավ, որ հնարավոր է` ընդհանրապես չպատճառաբանելով անձին շարունակել պահել կալանքի տակ:

«Դատարանների փաստարկը կայանում է նրանում, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը: Քննությունն արդեն ավարտվել է: Եվրոպական դատարանը հենց այդ տեսակետն է կիսում, այն է `քննության սկզբնական փուլերում է քննությանը խոչընդոտելու հավանականությունը էական դեր խաղում»,-նշեց փաստաբանը, հավելելով, որ ինչ վերաբերվում է երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցին, ապա այս պահին այն քննարկվում է կալանավորման հարցին զոըգընթաց, այսինքն`նույն որոշմամբ է անդրադառնում դատարանը նաև նրա անձեռնխելությանը:

Փաստաբանն այն կարծիքին է, որ Հայաստանում 2008 թվականից ոչ մի բան չի փոխվել, միայն դատախազների ազգանունները. «Դատախազությունը մնացել է նույնը, հոդվածները մնացել են նույնը: Մի բան է փոխվել` ամբաստանյալի, մեղադրյալի անուն-ազգանունը, մեղադրյալի ով լինելը: Այն ժամանակ  7 մեղադրյալի նկատմամբ դատախազությունը մի կարծիք էր հայտնում, նույն հոդվածների վերաբերյալ մի իրավական դիրքորոշում էր արտահայտում, հիմա ոչ թե տարբերվող, այլ տրամագծորեն հակառակ իրավական դիրքորոշում է հայտնում , հլը մի բան էլ քննադատում է:
2009 թվականին ոչ դեմոկրատական իշխանություններն էին: Խոսքս 7 կարկառուն ընդդիմադիրների մասին է: Այն ժամանակվա ոչ դեմոկրատական իշխանությունները ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործը դադարեցրին`ասելով, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը վիճակը վատթարացնող է, հետևաբար, թեև իրենք ըննդիմադիր են, այնուամենայնիվ մենք դադարեցնում ենք գործը, որովհետև չենք կարող քրեական օրենսգրքի պահանջներին հակառակ գործել: Իսկ հիմա մեր թավշյա և դեմոկրատական ներկայում կա իշխանություն, որը ասում է` չէ, պետք է 300.1 հոդվածը կիրառել»,- մանրամասնեց նա:

Խոսելով իրենց թիմի ապագա անելիքների մասին` Ալումյանը փաստեց, որ դրանց մասին հարցազրույցներ տալ չի սիրում. «Հենց անենք, միանգամից տեղյակ կպահեմ»,- եզրափակեց նա: