|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, հրապարակեց «Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշումը:
Դատարանը մերժեց ամբաստանյալների և նրանց պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած վճռով` 6 ամբաստանյալները դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազարական դրամ տուգանքի:
Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ, ի տարբերություն այս գործով առաջին ատյանի դատարանի հրապարակած որոշման օրը տեղի ունեցած իրավիճակի, այսօրվա վճռի հրապարակումը հանգիստ մթնոլորտում անցավ: Միայն վճռի հրապարակումից հետո վատացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր` տիկին Նունեի ինքնազգացողությունը: Նրան չեն կարողանում դուրս բերել նիստերի դահլիճից, նա անընդհատ բղավում է: Շտապօգնության բրիգադ են հրավիրել: