|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, որը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով` դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները, այսօր որոշում կայացրեց մերժել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, հետևաբար` դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք`Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ կասկածի տակ դնելով դատավորի կողմնակալությունը։