Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Վերաքննիչ դատարանից։
Մակագրումը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Նշենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև` մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումները:
Բացի այդ՝ Դանիելյանը բեկանել է նաև Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել նրան գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։
Մայիսի 13-ին դատարանը մերժել է միջնորդությունները, որի դեմ պաշտպանները բողոքներ են ներկայացրել։