կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 15:49
Քաղաքական

Հովսեփյանը ապօրինի կալանքի տակ է պահվում Արղամանյանը հստակ խնդիր ունի՝ կալանքի տակ պահել

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ են իրականացվում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու են նրա երբեմնի ընկերները ցուցմունք տվել Ա. Հովսեփյանի դեմ։

Նկատենք, որ 45 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին չեն կարողացել մեղսագրել որևէ արարք՝ կապված իր պաշտոնավարման հետ, նրա նկատմամբ հետապնդումները կառուցվել են երկու գործարարների՝ Վարշամ Ղարբիյանի, նույն ինքը՝ Շանթի Յուրայի ու Արշավիր Սարգսյանի ցուցմունքների հիման վրա։ Սակայն պարզվում է, որ նրանց վերաբերյալ ՀՀ քննչական մարմիններում եւս քրեական գործեր կան հարուցված։

 

Փաստաբան Երեմ Սարգսյանն առանց որեւէ փակագծեր այսօր լրագրողների հետ հանդիպմանը բացելու հարց բարձրացրեց , թե կոնկրետ այդ անձանց մասով այդ ժամանակահատվածում քրեական գործեր եղել են արդյո՞ք, արդյո՞ք պետք է լինեին, բայց ՝ չեղան, գուցե կան գործեր, որոնք ընթացքի մեջ են կամ կարճվել են։

«Գուցե խնդիրներ ունեն, որոնք ցանկանում են լուծվի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ, օրինակ, Վարշամ Ղարիբյանն ասում է, թե հեռուստաընկերությունը կաշառք է տվել, հողն իրենն է, բայց ոչինչ չի արել։ 2018թվականից Աղվան Հովսեփյանը որևէ պաշտոն չի զբաղեցրել, երկրում հեղափոխությունից հետո որևէ մեկը չի կարող ասել, որ Աղվան Հովսեփյանը կարող էր որևէ լծակ օգտագործել և այդ դեպքում հարց է առաջանում, թե որտեղ էր Ղարիբյանը, ինչու չէր բարձրաձայնում այդ մասին։

«Ձեն-ծպտուն չկար։ Հետևաբար, սա նշանակում է, որ այստեղ այլ խնդիրներ են առկա, գուցե նաև երկրորդական շահ կա, հույս են տվել, որ գիտես ինչ կա, գույքը դու կստանաս և այլն։ Մենք ունենք փաստական տվյալներ, թե ինչու են այս մարդիկ նման վարքագիծ դրսևորում»,- նշեց Սարգսյանը։