Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ազատոճայիններն ավարտեցին իրենց ելույթները:
6 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազատ ոճի հավաքականը կրկին ոսկե մեդալ ունի. Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն դարձավ 19-ամյա Արսեն Հարությունյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ. «Արդյունքներից գոհ եմ, բայց տղաները կարող էին ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Օրինակ` 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին խանգարեց վնասվածքը»:
Կուրղինյանի համոզմամբ՝ այս թիմն ունակ է սեպտեմբերին կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային աշխարհի առաջնության ժամանակ վարկանիշներ ձեռք բերել: «Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ թիմն ունակ է այդ վարկանիշները ձեռք բերել: Եթե կարողանում ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն ունենալ ու մեդալների համար պայքարել, ապա ուղեգրերի համար էլ կարող ենք պայքարել: Թիմում երիտասարդ ըմբիշներ ունենք և բավարար ժամանակ, ուստի կհասցնենք պատրաստվել»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: