կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 12:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, ով ունակ է երկիրը բերել բնականոն զարգացման փուլ․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի Ագարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը։

«Վստահ եմ, ձեր կաշվի վրա եք զգում՝ մեր երկիրն այսօր անդունդի եզրին է իր բոլոր խնդիրներով հանդերձ։ Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն, իշխանություն, ով պատասխանատվություն կկրի իր ժողովրդի համար, իշխանություն, որի միակ խնդիրը կլինի ոչ թե ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի անվտանգությունն ապահովելը, ժողովրդի համար բարեկեցություն ստեղծելը, պատասխանատվություն ունենալը իր սեփական ժողովրդի ինքնիշխան տարածքի, սահմանների, ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, ով ունի երկրի զարգացման ծրագիր, ով ունակ է կազմակեպել պաշտպանությունը, վերականգնել հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման փուլ։

Մանրամասն՝ տեսանյութում․