Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդհանուր առմամբ, գոհ եմ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշների մրցելույթներից: Հիանալի է, որ մեծ թվով ազատ ոճայիններ իրենց դրսեւորելու հնարավորություն ունեցան»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփելով մրցաշարի արդյունքներն ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
«Այս մրցաշարն ինձ համար լավ առիթ էր՝ նորից տեսնելու մեր ըմբիշների գոտեմարտերը, հասկանալու նրանց հնարավորությունները: Բոլորին ուսումնասիրեցի: Խոստումնալից ըմբիշներ ունենք, որոնք կհրավիրվեն հավաքական:
61 կգ քաշային կարգում հաղթող դարձած Ղազար Համբարձումյանը լավ գոտեմարտեր անցկացրեց, 57 կգ քաշային կարգում բոլոր մրցանակակիրները մեր տղաներն էին:
Վալոդյա Ֆրանգուլյանն այս մրցաշարում կրկին գոտեմարտեց 65 կգ քաշային կարգում: Ըմբշամարտի նոր կանոնները հաշվի առնելով՝ ավելի նպատակահարմար է, որ Ֆրանգուլյանն այսուհետ հանդես գա այդ քաշում»- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:
Մարզիչը տեղեկացրեց՝ տարվա վերջին կկայանա Հայաստանի առաջնությունը, որի արդյունքում կձեւավորվի ազգային հավաքականը: Հունվարից Հաբեթնակ Կուրղինյանի թիմը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: