կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-05 12:38
Տարածաշրջան

Դուք Իջևանի՞ց եք. Մամեդյարովի հարցը` հայ կնոջը (տեսանյութ)

Ադրբեջանի ԱԳՆ  ղեկավար Էլմար Մամեդյարովը Բրյուսել-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում զրույցի է բռնվել ազգության հայերի հետ:

Առաջին զրույցը կայացել է անգլերեն լեզվով: Մամեդյարովին հարց են ուղղել ԼՂ հակամարտության մասին:

«Արդյունքները տարբեր են: Եթե մենք նայենք այս պատմությանը ներսից, ապա կտեսնենք, որ տեսակետները տարբեր են: Ամեն մեկն իր պատմությունը յուրովի է ներկայացնում`ով է մեղավոր, ով է ճիշտ և այլն: Ընդհանրապես, իմ կարծիքով, 2016-ի ապրիլը ցույց տվեց, որ, դժբախտաբար, խաղաղությունը չի ուրվագծվում: Եվ դա այն է, ինչ մենք ասում ենք` բանակը պիտի վերադառնա զորանոցներ: Սա միակ եղանակն է, որի միջոցով կարող ենք հասնել հարցի խաղաղ լուծման: Երբ մենք խոսում ենք խաղաղ ճանապարհով հարցին լուծում տալու մասին, ապա հասկանում ենք, որ դրան հասնելու ամենամեծ խոչընդոտը զինվորականությունն է: Այս դեպքում, իհարկե, հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքից, անշուշտ, կարող է այլ միջավայր ստեղծել»,- ասել է Մամեդյարովը:

Զրույցը շարունակվել է ռուսերեն` կնոջ հետ, որը ներկայացել է որպես  լրագրող:

«Դուք Իջևանի՞ց եք»,- հարցրել է Մամեդյարովը նրան` նշելով, որ բոլոր նրանք, ում հանդիպել է, սովորաբար Իջևանից են եղել:

Հայ կինը հարց է ուղղում Մամեդյարովին` ինչո՞ւ է Ադրբեջանը հայտարարում խաղաղության մասին, սակայն երկրի բոլոր քայլերը ցույց են տալիս հակառակը: Մամեդյարովը պատասխանել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի օկուպացված տարածքն է:

Ի պատասխան դիտարկմանը, որ Ադրբեջանը հաճախ է խոսում այն մասին, թե Երևանն իրենցն է, Մամեդյարովը  խնդրել է  հայ կնոջը ավելի հանգիստ լինել և չնյարդայնանալ:

Տեսանյութը` ստորև: