կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 15:10
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը պահանջել է Մամեդյարովի հրաժարականը

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը պահանջել է Մամեդյարովի հրաժարականը

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի`երեկ արած հայտարարությանը, թե ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդն իր հայտարարությունում ոչ մի նոր բան չի ասել. հայտնում է Minval.az-ը:

«Տարբեր մեկնաբանություններ եմ կարդում և չեմ դադարում զարմանալ: Ինչպե՞ս թե` նոր չեն: Վերջին ամիսներին չէի՞ն խոսում լավրովյան ծրագրի մասին` որպես ծրագիր, որը նախատեսում է ԼՂ-ի կարգավիճակի հարցի լուծման հետ միաժամանակ հինգ շրջանների ազատագրում: Իսկ Հոգլանդի հայտարարությունում խոսքը յոթի մասին է և առանց Լաչինի միջանցքի, ինչից հետո միայն սկսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկումը: Ինչո՞ւ են բոլորը պնդում, որ ամերիկյան և լավրովյան դիրքորոշումների միջև տարբերություն չկա: Ինչպե՞ս թե` չկա...  Գուցե նախարար Մամեդյարովը մեզ ճշմարտությո՞ւնն ասի, թե ինչ առաջարկ է բանակցային սեղանին դրված, և ինչ է նա քննարկելու Նալբանդյանի հետ Նյու Յորքում»,- գրել է նա:

Խոսելով Մամեդյարովի լռության մասին` նախկին պաշտոնյան նշել է, այս անգամ նրան գրասենյակում փակված մնալ  չի հաջողվի, և առաջարկել է պահանջել Մամեդյարովի հրաժարականը` բանակցային գործընթացը տապալելու համար: