|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
««Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս նախագծին: Միայն կառավարության կառուցվածքը բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու»,- շեշտեց նա:
Պատգամավորը նաև ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։ «Բա մեր դերն ինչի՞ համար է։ Ասում եք՝ բայց դուք ո՞նց կարող է դեմ լինեք: Ժողովո'ւրդ, կարո՞ղ է դուք սպասում էիք` գաք խորհրդարան, ու ընդդիմությունը գովեր ձեզ, քծներ ձեզ ու չասեր այն, ինչ անկեղծ մտածում է»,- նշեց Մարուքյանը: