|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Անկարայի դպրոցներից մեկում ուսուցիչներից մեկն իր պատրաստած արձանագրության մեջ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը: Մասնավորապես նշել է. «Աթաթուրքն աթեիստ է, Անգլիայի լրտես: Հայրը հայտնի է, թե ով է եղել, բայց պապի` ով լինելը հայտնի չէ»:
Քեմալական գաղափարախոսությանը հարող շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել այս հանգամանքը: Նրանք հայտարարում են, որ, եթե այդ արտահայտությունը Էրդողանի հասցեին արվեր, ապա անմիջապես կձերբակալեին ուսուցչին:
Ոստիկանությունն ու գավառի կրթության տնօրինությունը հետաքննություն են սկսել ուսուցչի նկատմամբ, որը, ըստ կայքի տեղեկությունների, փոխել է բնակության վայրն ու դպրոցը: