|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կ.Պոլսի գլխավոր դատախազությունը հայտնի Hürriyet, Cumhuriyet, Posta և Bugün թերթերի նկատմամբ հետաքննութուն է սկսել՝ «ահաբեկչական գործողություններ քարոզելու» մեղադրանքով:
Ըստ «Ակօս»-ի՝ վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները քարոզչական մեթոդներով լուսաբանելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել:
Ի դեպ, մահացած դատախազ Մեհմեդ Քիրազի հուղարկավորման արարողությանը ոչ բոլոր լրատվամիջոցներին է թույլատրվել լուսաբանել, և որոշումը վարչապետ Դավութօղլուն է կայացրել:
Նա պնդել է, որ նման որոշման պատճառը եղել է այն, որ որոշ լրատվամիջոցներ դատախազին պատանդ վերցնելու մասին նյութը հրապարակել են այն լուսանկարով, որում դատախազի գլխին ահաբեկիչները ատրճանակ են պահել:
Լրատվամիջոցների այդ հրապարակումները որպես անպատվություն որակած Դավութօղլուն ասել է. «Ես եմ ԶԼՄ-ների հավատարմագրման հրահանգը տվել: Դրա համար իմ հասցեին ուղղված բոլոր քննադատություններին ես պատրաստ եմ»:
Թուրքիայի լրագրողների միության և Մամուլի խորհուրդը դատապարտել է այդ որոշումը: