Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիայի Անթալիա նահանգի Սերիք շրջանի Գեդիքի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Պատճառն այն է, որ ուսուցիչը 6-րդ դասարանի երեխաներին ասել է, թե ինքը Հիսուսն է և գիտի Ահեղ դատաստանը երբ է գալու. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Շրջանի ղեկավարի և աշակերտների բողոքների հիման վրա Թուրքիայի Կրթության ազգային վարչությունը հետաքննություն է սկսել ուսուցչի նկատմամբ: Սերիքի ղեկավար Հալիլ Քոջան նշել է, որ նմանատիպ թեմաներն անթույլատրելի են 11 տարեկան երեխաների համար: «Անհրաժեշտ միջոցառումներն արդեն իրականացրել ենք: Երկուշաբթի հետաքննություն է սկսվել»,- ասել է նա:
Ըստ իսլամական ավանդույթների` Հիսուսը համարվում է մարգարե (իսլամում 9 հիմնական մարգարեներից մեկը, իսկ, ընդհանուր առմամբ, Ղուրանում նշվում է, որ կա 100.000 մարգարե), այլ ոչ` փրկիչ` Աստծո որդի: