|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել 2000-ականներին բավական հայտնի թուրք ֆուտբոլիստ Էմրե Բելյոզօղլուի նկատմամբ` կասկածելով նրան գյուլենակաների հետ կապ ունենալու մեջ. հայտնում է takvim.com.tr կայքը:
Դատախազությանը ցուցմունք տված «Մերտ» անունով գաղտնի վկան պնդում է, որ Բելյոզօղլուն անցած տարվա դեկտեմբերի 17-25-ին «Ասիա բանկ» է պահպանության դրել 2 մլն թուրքական լիրա: Վկան նշում է, որ ֆուտբոլիստը դա արել է մաս-մաս և տարբեր մարդկանց միջոցով: Դատախազությունը որոշում է կայացրել հետաքննել Բելյոզօղլուի բանկային հաշիվները:
Ոստիկանության զեկույցի մեջ նշվում են ևս մի քանի ֆուտբոլիստների անուններ` Արդա Թուրան, Հաքան Ունալ և Բյուլենթ Քորքմազ:
Նշենք, որ Բելյոզօղլուն խաղացել է «Ինտեր»-ում և «Աթլետիկո»-ում: