կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-10 11:30
Տարածաշրջան

Աթաթուրքին և նրա մորը հայհոյած թուրք հեղինակին և հոգևորականին ազատազրկում է սպառնում

Աթաթուրքին և նրա մորը հայհոյած թուրք հեղինակին և հոգևորականին ազատազրկում է սպառնում

Թուրքիայում Բաքըրքոյի դատախազությունը ազատազրկում է պահանջել Աթաթուրքի հասցեին վիրավորանք հնչեցրած թուրք հեղինակ Սուլեյման Եշիլյուրթի և հոգևորական Հասան Աքարի համար:

Ըստ Demokrathaber-ի՝ դատախազությունն ազատազրկման պահանջ է ներկայացրել, քանի որ տվյալ անձինք «Աթաթուրքի հիշատակն են վիրավորել»:

Դատախազությունն իր պահանջն արդեն ներկայացրել է ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայում Աթաթուրքի անվան շուրջ սկանդալ էր բարձրացել: TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ թուրք հեղինակ Սուլեյման Եշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»:  Որդեգրված աղջկա հետ սիրային կապ ունենալու համար Աթաթուրքի հասցեին մեղադրանք հնչեցնելու համար  դատական գործ էր բացվել հաղորդման հեռարձակումից անմիջապես հետո:

Նման սենսացիոն հայտարարություն էր հնչեցրել նաև թուրք հոգևորական Հասան Աքարը: Նա հայտարարել էր, որ Աթաթուրքը բիճ է, իսկ նրա մայրը՝ հասարակաց տան աշխատակցուհի: «1938թ.-ին սատկած այդ վիժվածքի նմանի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել էր հոգևորականը: