Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ռուսաստանը չպետք է անհանգստանա Թուրքիայից Ուկրաինա սպառազինության մատակարարումների պատճառով: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչուքյըլմազը:
«Թուրքիան, հարաբերություններ հաստատելով մի երկրի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ հարաբերություններում: Մենք խնձորն առանձնացնում ենք տանձից: Թուրքիան ունի միաժամանակ տարբեր երկրների հետ բազմաչափ շփումներ և հարաբերություններ պահպանելու ունակություն և դիվանագիտական հմտություններ: Մենք կշարունակենք հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ`ըստ մեր կարիքների և հետաքրքրությունների: Այս առումով՝ մեր դաշնակիցները, ընկերները և նրանք, ում հետ մենք համագործակցում ենք, չպետք է անհանգստանան»,- ասել է նա:
Ապրիլի սկզբին թուրքական անօդաչու թռչող սարքերի՝ Bayraktar-ների արտադրողը հայտնել է, որ Ուկրաինան արդեն գնել է իրենց համալիրները: Մոսկվան նշել է, որ դա ուրախություն չի պատճառում, սակայն Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ գործարքն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Միաժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ասել է, որ «Ուկրաինայի վրա լայնամասշտաբ հարձակման» դեպքում Ռուսաստանը զսպելու համար անօդաչու թռչող սարքեր են անհրաժեշտ: Դրան Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը պատասխանել է, որ «Բայրաքթար»-ը նման են «բարակ ծղոտի», որով անխոհեմ է վախեցնել ռուսական բանակին:
Կիևը նաև համագործակցում է Անկարայի հետ նավերի ստեղծման հարցում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ Թուրքիայում ռազմանավ է կառուցվում, որը նախատեսվում է ավարտին հասցնել ուկրաինական նավաշինարանում մինչև 2023 թվականի վերջը: Ըստ փորձագետների՝ խոսքը «Ադա» դասի կորվետների մասին է: Թուրքիայի ռազմածովային ուժերն այժմ ունեն այս նախագծի չորս նավ: