|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի ընդդիմադիր քաղաքական հատվածի գլխավոր նպատակն է միավորվել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ: Այդ մասին հայտարարել են քաղաքական գործիչները «Նոր Վրաստան» քաղաքական հարթակի եկրկորդ համագումարում. հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Ընդդիմությունը միավորվում է, որպեսզի մեկընդմիշտ արմատախիլ անի Բիձինա Իվանիշվիլիի քրեական ռեժիմը»,- կայքը մեջբերում է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության առաջնորդներից մեկին` Գրիգոլ Վաշաձեին:
Ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արևմտամետ կողմնորոշում ունեցող բոլոր կուսակցությունների հետ և անհրաժեշտ են համարում վաղաժամ ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով: