|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ - ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ՝ «Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով Վրաստանի ժողովրդավարական եւ Եվրատլանտյան ապագան խաթարելու համար», հետեւում է ԱՄՆ ֆինանսների նախարարության եւ Պետդեպարտամենտի հայտարարություններից:
«Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում է մտցնում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով Վրաստանի ժողովրդավարական և եվրատլանտյան ապագան խաթարելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Վրաստանի նախկին վարչապետին և միլիարդատիրոջը ներառել Է պատժամիջոցների ցուցակում: