|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հզոր քաղաքական շարժում ստեղծելու նպատակով բանակցություններ են վարում գործարար, միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիի հետ։
Ըստ վրացական լրատվամիջոցների` բանակցություններին մասնակցում են Հանրապետական եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները։ Հանրապետական կուսացության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին ասել է, որ ցանկանում են ստեղծել հզոր դաշինք, որով կտապալեն Սահակաշվիլիի ռեժիմը։