կարևոր
3649 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-20 14:10
Հասարակություն Քաղաքական

Մեկ շաբաթվա ընթացքում որևէ ողջամիտ առաջարկ և հիմնավորում չի եղել, թե ինչու են բուհերը միավորվում․ Գրիշա Թամրազյան

Երեկ հանգամանալից մեր գիտական խորհուրդում հստակ անդրադարձանք կառավարության որոշման նախագծին և դրա վտանգներին։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորրդական Գրիշա Թամրազյանը։

«Մենք այստեղ ենք մեկ բանի համար, քանի որ 5 կետանացող առաջարկ ենք ներկայացրել ՀՀ վարչապետին, ակնկալում ենք պատասխան։ Նամակը երկուշաբթի ենք ներկայացրել և փորձում ենք հասկանալ, թե ինչ վիճակում է։ Մինչ այսօր մեզ հստակ պատասխան չեն տվել։ Այդ կետերը վերաբերվում են որոշման կասեցմանը և ամենակարևորը մենք ասում ենք, որ բաց ենք քննարկումների համար։ Մենք դեմ ենք բուհերի միավորմանը՝ առանց բուհերի կարծիքը հաշվի առնելու»։

Գրիշա Թամրազյանը նշեց, որ իենց համար քննարկման առարկա չի կարող լինել Բրյուսովի համալսարանի միացումը Մանկավարժական համալսարանին, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում որևէ ողջամիտ առաջարկ և հիմնավորում չի եղել, թե ինչու է իրենց համալսարանը միավորվում Մանկավարժական համալսարանին։

Առավել մանրամասն` տեսանյութում։