|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ը «Մարդու իրավունքների կիրառումը» զեկուցագրում, որն ամեն տարի հրապարակվում է բոլոր երկրների համար, Թուրքիային վերաբերող բաժնում, մի շարք առաջընթացներ նշելով հանդերձ, քննադատում է խոսքի և մամուլի ազատության, օրենքի գերակայության, ազատազրկման, սեռական խտրականության, երեխաների և նույնասեռականների պայմանները: Թուրքիայի ԱԳՆ-ն այս զեկուցագիրն «անհիմն» է որակել. հաղորդում է BBC-ի թուրքական գործակալությունը:
Թուրքիայի վերաբերյալ զեկուցագիրը սկսվում է 2018 թ. հունիսի 24-ի ընտրություններում ընդդիմադիր գործիչների համար մրցակցության հավասար պայմանների բացակայության, լրատվամիջոցներում թեկնածուներին հավասար ժամանակ չհատկացնելու և նախագահի թեկնածուներից մեկին (Սելահեթթին Դեմիրթաշ) ձերբակալելու մասին հայտարարություններով:
Նշվում է, որ 2016 թ. հուլիսի 15-ի ռազմական անհաջող հեղաշրջումից հետո հազարավոր ոստիկաններ և զինվորականներ, 130 հազարից ավելի պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից, 80 հազար քաղաքացի ձերբակալվել կամ ազատազրկման է ենթարկվել, 1500-ից ավելի հասարակական կազմակերպություններ փակվել են: