|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության` մարտի 13-ին հրապարակած «2018թ. Թուրքիայում Մարդու իրավունքների զեկույցին». հաղորդում է sabah.com.tr կայքը:
«Ինչպես անցած տարիներին էր, այս տարվա «2018թ. Թուրքիայում Մարդու իրավունքների զեկույցը» մեր երկրի վերաբերյալ անհիմն պնդումներ, իրականությունից դուրս փաստաթղթեր և նախապաշարմունքներով հարուստ մեկնաբանություններ է պարունակում: ԱՄՆ այս տարվա զեկույցում էլ տեսնում ենք, որ մեր երկրում գյուլենականների, ՔԲԿ-ի, ԻՊ-ի նման կազմակերպությունների դեմ մեր պայքարը չեն կարողանում հասկանալ, և դա հիասթափեցնում է: Ահաբեկիչ Ֆեթուլլահ Գյուլենին ապաստանող երկրի պատրաստած զեկույցն ավելի է ուժեղացնում այն համոզմունքը, թե ով է կանգնած հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: