Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ-ի՝ Ղրիմի եւ Սեւաստոպոլի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու որոշումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին. հայտնում է Лента.ру-ն:
«Ղրիմն Ուկրաինայի մի մասն է, և ԱՄՆ-ը «յոթնյակի» իր գործընկերների ու Եվրամիության հետ այս պատժամիջոցներով հստակ հասկացնել տվեց, որ դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան, որը մենք չենք ընդունում»,- ասել է նա:
Լրագրողները խնդրել են Պսակիին նաև մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ասուլիսի ժամանակ ասած խոսքերը, որոնք նշանակում են, որ Մոսկվան համարում է, որ պատժամիջոցներով և Արևմուտքի ճնշումներով փորձում են ռեժիմի փոփոխություն իրականացնել:
«Կարծում եմ՝ դա, անշուշտ, ԱՄՆ-ի նպատակը չէ»,- ասել է նա: