Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես փաստարկ ներկայացնելով Ադրբեջանի՝ 30 տարի բռնազավթման տակ եղած հողերն ազատագրելու համար մղած արդար պայքարը` Կանադայի կողմից դեպի մեր երկիր որոշ ռազմական արտադրանքների արտահանումը կասեցնելը ցույց է տալիս այդ երկրի երկակի ստանդարտների մասին. ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ՝ ի պատասխան Կանադայի՝ Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու որոշման:
Հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ Կանադան դադարեցրել էր որոշ զինատեսակների պահեստամասերի մատակարարումը, որը հետևանք էր Թուրքիայի կողմից, 2019 թ. հոկտեմբերից սկսած, ապօրինի ռազմական ինտերվերցիայի Սիրիայի հյուսիս՝ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունների շրջանակում:
Թուրքիան նշել է, որ Կանադայի գործողությունները չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների սկզբունքին:
Թուրքիան վերջում նաև մեղադրել է Կանադային երկրում հակաթուրքական շրջանակների ազդեցության տակ հայտնվելու մեջ: