|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մարտի 5-ին «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի (Inge Drost) հետ միասին ներկա է գտնվել Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրին, որ միջոցառման շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց է ունեցել Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի (Richard de Mos) հետ, ում շնորհակալություն է հայտնել հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայերենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը, դեսպանի բնորոշմամբ, յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրել է հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։
Հաագայի փոխքաղաքապետը ողջունել է Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։
«Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։