|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսական Russia Today -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ հիշելով իր ընտանիքի պատմությունը:
«100 տարի առաջ սպանել են իմ մեծ տատի ընտանիքը՝ նրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին, սպանել են նրա աչքի առաջ: Իսկ տատիս և նրա փոքր քրոջը` Ալիսային, վերցրել է մի թուրք ընտանիք: Գեղեցիկ աղջիկներին, չգիտես` ինչու, չէին սպանում: Իմ մեծ տատը թուրք ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես՝ մեր ընտանիքը հասել է Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք չգիտենք նրա ճակատագրի մասին:
Իմ մյուս մեծ տատը ողջ է մնացել միայն այն պատճառով, որ նրան երեխա ժամանակ փաթաթել են գորգի մեջ, և թուրքերը նրան չեն նկատել: Նա 5 տարեկան է եղել: Գորգի մեջ փաթաթված՝ նա լսել է՝ ինչպես են սպանում իր հարազատներին: Եվ ողջ է մնացել: Միայն նա:
Իմ հոգում չկա ոչ մեկի նկատմամբ ատելություն: Բայց ես երբեք չեմ մոռանա»,- գրել է Սիմոնյանը: