կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 11:55
Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացմանը

Բակո Սահակյանը մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

 

Բակո Սահակյանի բնութագրմամբ` երկրի գլխամասային բժշկական հաստատության գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում առողջապահության ոլորտի զարգացման, տարբեր հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացներին:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ազգային բարերար Սամվել Կարապետյանին Հանրապետական բժշկական կենտրոնի նոր համալիրի կառուցման համար՝ ընդգծելով, որ դա հայրենասիրության եւ հարազատ ժողովրդին նվիրվածության լավագույն դրսեւորումներից է:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: