| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Զորի Բալայանի հայտնի նամակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի կարդացել, «լսել է, որ բացասական ոչ մի բան չկա»:
«Ես չեմ կարծում, որ Զորի Բալայանը վատ ձեւով արտահայտություն անի կամ նամակ գրի, եթե ինչ-որ մի բան էլ արել ա, նա խելացի մարդ ա, հին վոժդ ա: Ինչ որ մի հնարք կա դրա տակ, երեւի պետք ա եղել, արել ա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Սեդրակյանը: Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ Զորի Բալայանն ինչ-որ մի հնարք է կիրառել, որն ի շահ մեր ժողովրդի է:
Հարցին` իսկ ինքը ցանկանում է, որ Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Սեդրակյանը հայտարարեց. «Դա թող որոշի Ղարաբաղի ժողովուրդը, ինձ թվում ա` էդ դեպքում կդնեն սահմանադրություն, կամ` ինչ-որ մի բան կամ ժողովրդի դատին կարժանացնեն միանալ-չմիանալու խնդիրը»: