|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գյումյուշհանեում պատահաբար մ.թ.ա. 10-րդ դարի քարայր է հայտնաբերվել, որը, ըստ թուրքական աղբյուրների, «Լեռնային վանք» է կոչվել: Այս պատմական վայրը ևս ավերվել ու կողոպտվել է գանձագողերի կողմից:
Հիշեցնենք, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության սևծովյան շրջանում գտնվող Գյումյուշհանեում առկա են նաև բազմաթիվ հայկական եկեղեցիներ ու վանքեր: Այստեղի հայկական եկեղեցիներից են Սուրբ Կարապետը, Իշհանլըն, Վանք եկեղեցին և այլն, բոլորն էլ կառուցվել են 19-րդ դարում. հաղորդում է star.com.tr կայքը: