կարևոր
5533 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-19 12:43
Քաղաքական

Եթե ազգային իշխանություն ունենայինք՝ Թբիլիսիում չէր կայանա «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ ֆորումը. Գեղամյան

Եթե ազգային իշխանություն ունենայինք՝ Թբիլիսիում չէր կայանա «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվամբ ֆորումը. Գեղամյան

Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր և ամենատարբեր մակարդակներում ու ձևաչափերում լեգիտիմացնել իր «իրավունքները» և հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Վարուժան Գեղամյանը.

«Դրա հիմնական միջոցն այս պահին այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրն է։

Կից հոլովակում երևում է, թե ինչպես է ադրբեջանական պետությունը «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով երեկ ֆորում և ցուցահանդես կազմակերպել Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում, որտեղ նույնիսկ ընդունվել է կոչ։ Ֆորումի անունն էլ շատ խոսուն է՝ «Միջազգային մակարդակում վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։

Եթե ունենայինք ազգային իշխանություն, ապա դեռ ֆորումից անցկացումից առաջ Հայաստանը Վրաստանին դիվանագիտական ուղիներով կստիպեր նման բան թույլ չտալ։ Բայց «եթե»-ն մնում է ուժի մեջ»։