|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Երեկ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ արհեստական սերմնավորում իրականացնելիս պետք է հաշվի առնել խոշոր եղջերավոր կենդանիների ցեղերի ընտրությունը: Լավագույն տարբերակը կլինեն ջերսեյ, ՖԼԱԳՄԱՆ ցեղերը:
Yerkir.am-ին չհաջողվեց գտնել գյուղատնտեսական որևէ գրականություն կամ աղբյուր, որտեղ հնարավոր կլիներ ընթերցել կովերի ՖԼԱԳՄԱՆ ցեղի մասին:
Նախարարը հավանաբար նկատի է ունեցել ֆլեկվի ցեղը:
Դե, եթե իր շեֆը իրեն համեմատում է Քրիստոսի հետ և հայտարարում, որ մեռնում ու նորից հարություն է առնում, ապա ի՞նչ մի դժվար բան է Քրիստոս֊վարչապետի նախարարի համար կովերի նոր ցեղատեսակի անուն հորինել և դրանով 《կերակրել》 հասարակությանը։
Գևորգ Պապոյանի խոսքը կարող եք լսել 30 րոպեից` այստեղ։