Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը Գուգլ համակարգի միջոցով Երևանի սրտում տեղադրել է Թեզեփիր անվամբ մզկիթ։ Այս մասին գրել է պատմաբան Վահե Սարգսյանը:
«Էն, որ Ադրբեջանը Հայաստանին և հայ ժողովրդին ոչնչացնելու իր ծրագրիրը մինչև վերջ տանելու է, դա միայն խաշած հավին պարզ չէ, անգամ դա պարզ է արդեն նիկոլիզմի հետևորդ դավաճաններին, սրիկաներին ու մոլորյալներին։
Ինձ ուրիշ բան է հետաքրքիր. 2018֊ին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները միահամուռ դուրս էին եկել և փողոց էին փակում, խիստ մտահոգ էին երկրի ճակատագրի հարցում։
Հարց` հիմա ու՞ր են։ Դրանց ծանրակշիռ մասը ոչ միայն փողոց դուրս չեկավ Արցախի ողբերգության, ուղղակի հանձնման ու Ադրբեջանի կազմում ճանաչելու Մեծ դավաճանության փուլում, այլև տոտալ թքած ունի անգամ այնպիսի հարցերի վրա, որոնք վերաբերում են կոնկրետ իրեն։
Սույն հարցը «Անգրագետ Պողոսների» անելիքը չէ, սա կոնկրետ իրենց թեման է` ուղիղ պարտականությունը. պիտի աշխատեն, բանակցեն, ազդեն, փոխեն, աշխարհին ցույց տան։
Հետո էլ ամպագոռգոռ ասում են` ՀՀ֊ն ՏՏ ոլորտում առաջատար է, վագր է, եսիմ ինչ է, պարզվում է` դա էլ է փուչիկ, և էս ոլորտն էլ է մեծամասամբ ընկած արտաքին, հակապետական, քայքայիչ ուժերի ազդեցության տակ։ Վկա` ներկա կործանարար փուլում այդ շերտի մեծամասամբ «անհետացման» կամ ընդհատակ իջնելու փաստը։
Հ.Գ. Այստեղ անիմաստ եմ համարում խոսել պետական պատկան օղակների, նախարարության, հայտնի ՊՈԱԿ֊ների մասին. դրանք ուղիղ ծառայում են Փաշինյանի թրքամոլ և հանցավոր իշխանությանը, և դրանցից որևէ բան ակնկալելը ծիծաղելի է»,- գրել է նա։