կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-13 11:47
Առանց Կատեգորիա

Դիարբեքիրի փողոցներից մեկը Մկրտիչ Մարկոսյանի անվամբ կոչելու որոշումը առաջացրել է մահմեդականների դժգոհությունը

Դիարբեքիրի փողոցներից մեկը Մկրտիչ Մարկոսյանի անվամբ կոչելու որոշումը առաջացրել է մահմեդականների դժգոհությունը

Դիարբեքիր նահանգի Սուր շրջանի քաղքապետարանի որոշումը, ըստ որի` Դիրեքչի փողոցը պետք է անվանակոչվի պոլսահայ հայտնի արձակագիր Մկրտիչ Մարկոսյանի անունով, բողոքների տեղիք է տվել մահմեդական բնակչության շրջանում: Թուրքիայի քաղաքացիները դժգոհել են, թե սույն որոշումը «հավատացյալ ժողովրդի դեմ ուղղված կեղտոտ խաղ է»Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Իլքե» լրատվական գործակալությանը:

 

Աղբյուրի համաձայն` Մերսինում բնակվող մի դիարբեքիրցի` Մուստաֆա Շենթյուրքը, մասնավորապես շեշտել է. «Մի՞թե քաղաքապետարանի նպատակը իսլամն արգելելն է: Հավանական է, որ այս գործընթացը, մեկ-երկու փողոցից սկսելով, մեծ տարածում կգտնի: Ալլահին ավելի հաճո կլինի, եթե հայ գրողի և եկեղեցու անվամբ կոչված փողոցներին տրվեն Մուհամեդի հետևորդների անունները: Այս դեպքերը պետք է կանխվեն: Դիարբեքիրը մուսուլման հասարակություն ունի, և մենք ցանկանում ենք իսլամական անուններ տեսնել»:

 

Մեկ այլ դիարբեքիրցի` Քեմալ Ալփը, նշելով, թե այս աշխատանքները նախապես ծրագրավորված են եղել, ընդգծել է. «Մեր ժողովրդի դեմ ուղղված այս կեղտոտ խաղերի պատճառը մեկ այլ կրոնական ինքնություն և գիտակցություն ունենալն է: Այս մտայնության նպատակը քուրդ ժողովրդին դարվինիստ և կրոնազուրկ դարձնելն է: Սակայն մենք` որպես քուրդ ժողովուրդ, իսլամի հետևորդ ենք: Կոչս ուղղված է Դիարբեքիրի ժողովրդին` մենք բոլորս մուսուլման ենք, մեր հավատքը հայտնի է բոլորիս, և պետք է զգոն լինենք այդ մարդկանց կատարած աշխատանքների նկատմամբ»: