|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսեր» տողով նոր գնումներ է իրականացրել` 2 շիշ վիսկի եւ 1 շիշ ռոմ գնելով։ Համառ լուրեր կան, որ վարչապետը հաճախ է ոգելից խմիչքի միջոցով փորձում լիցքաթափվել, եւ անգամ կառավարության իր աշխատասենյակում վիսկին անպակաս է նրա սեղանից:
Բնականաբար, վարչապետը պետական գնումների հույսին չէ` նրան մեծ քանակությամբ խմիչք են նվիրում, եւ անգամ ինքն է երբեմն անվանական խմիչքներ պատվիրում կոնյակի գործարանին, որը հատուկ մակագրությամբ` ՀՀ վարչապետի անվամբ, թանկարժեք կոնյակներ է պատրաստում եւ տրամադրում, որոնք, որպես կանոն, նվիրում են:
Այս անգամ ներկայացուցչական ծախսերի անվան տակ վարչապետի աշխատակազմը 2 շիշ վիսկի է գնել․ «Akashi Blue blended» 0.7 լ, «Tenjaku Pure Malt» 0.7 լ եւ մեկ շիշ էլ ռոմ՝ «Saint James Millesime 2001» 1 լ։
Վիսկիներն արժեն 27 եւ 25 հազար դրամ, իսկ ռոմը՝ 32 հազար 500 դրամ։ Հավանաբար, իր ձախողումներն ու անհաջողությունները միայն թանկարժեք վիսկիի մեջ է հնարավոր խեղդել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: