|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիան մշտապես ճնշվածների կողքին է կանգնել և չի կարող ցեղասպանություն իրականացրած երկիր լինել. ըստ ensonhaber.com կայքի` Սատմբուլի Չըրաղան պալատում ելույթ ունենալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Գաղթականության հարցն ապահով լուծելն ամենից շատ արևմտյան երկրներին է օգուտ տալու: Թուրքիան առաջին երկիրը չէ, որ առերեսվել է գաղթականության հարցին: Սիրիայից մեր երկիր գաղթած ոչ մի սիրիացու հետ չենք ուղարկել: Արամեացիներին, քրիստոնյաներին, հայերին չենք ուղարկել: Արևմուտքում, այսպես կոչված, Հայոց ցեղասպանություն եզրույթով որոշ քարոզչություն է իրականացվում: Այս ազգը երբեք ցեղասպանություն չի իրականացրել»,- ասել է նա: