Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հայտնել ենք` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մեջլիսում քննարկումների ժամանակ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին ելույթ ունենալիս Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Նա 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» է անվանել, ինչը հարուցել է Էրդողանի «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցությունների պատգամավորների զայրույթը:
Նրանք պահանջել են դադարեցնել նիստը, ապա՝ դատապարտել Փայլանի հայտարարությունները:
Ընդմիջումից հետո նիստերիի դահլիճ վերադարձած Էրդողանամետ և ընդդիմադիր պատգամավորները զավեշտալի որոշում են կայացրել, համաձայն որի` Փայլանը, որպես «պատիժ», կզրկվի երեք նիստի մասնակցության իրավունքից:
Փայլանի մասին ընդունված ամոթալի որոշումից հետո ԺԴԿ անդամները Փայլանի հետ լքել են նիստերի դահլիճը:
Այս միջադեպից հետո Փայլանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Ցեղասպանություն իրագործողը ոչ թե թուրք ժողովուրդն է, այլ միշտ հանցանք գործող ու երբեք չպատժվող այս հոգեկերտվածքը»: