կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 14:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պայքարը համազգային է դառնում, տեսեք՝ ազգը ոնց է միանում․ Գերասիմ Վարդանյանը՝ Տիգրանաշեն-Երևան քայլերթից

Այս պայքարը համազգային է դառնում, տեսեք՝ ազգը ոնց է միանում, ոնց է ողջունում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ով Տիգրանաշեն-Երևան քայլերթի հետ շարժվում է դեպի մայրաքաղաք։

«Սա հայրենիք փրկելու հարց է, ժողովուրդ ջան, մենք կա՛մ ուզում ենք անկախ Հայաստան ու Արցախ ունենալ, կա՛մ կորցնելու ենք այս ամեն ինչը, դրա համար ձեզ պես տղերքը որ ոտքի են կանգնել, ազգը բռունցք է դարձել, ուրեմն մեր ուզածով է լինելու»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․