Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ազգային ժողովի նախագահն արձանագրել է, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-շվեյցարական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ուղղություններով:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը պատրաստ է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու եւ այն նոր մակարդակի բարձրացնելու:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Շվեյցարիայի Համադաշնության հավասարակշռված դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ստեֆանո Լազարոտոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ է մաղթել նրան: Բարձր գնահատելով երկու երկրների փոխգործակցության ներկա մակարդակը` դեսպանը կարեւորել է միջազգային հարթակներում երկու երկրների ակտիվ համագործակցությունը:
Կողմերը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում, անհրաժեշտ են համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը:
Զրուցակիցները վերահաստատել են համատեղ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը, անդրադարձել տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին: Նրանք մտքեր են փոխանակել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության խորացման ու ամրապնդման հարցերի շուրջ: