կարևոր
1876 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 14:43
Քաղաքական

Արարատ Միրզոյանն է մեղավոր, որ անունն Արարատ է․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խիստ կասկածում է, որ այս իշխանությունը կունենա կամք ու վճռականություն՝ ընդունելու իր սխալները։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նոր սահմանադրության ընդունման հարցին՝ պատգամավորը նշեց․ «Չի՛ կարելի մեր պետականության հիմքը հանդիսացող սկզբունքները, պատմա-իրավական, քաղաքական հանգամանքները ուրանալ կամ մի կողմ թողնել, ինչ է՝ թե ինչ-որ անձինք կամ կենտորններ, ուժեր պահանջում են»։ 

Մինասյանի խոսքով՝ հիմա էլ սահամանադրությունն է մեղավոր։ «Բոլորը մեղավոր են, Ռուսաստանն էլ է մեղավոր, Սահմանադրությունն է մեղավոր։ Վաղը կհելնի, կասի՝ հայոց լեզուն է մեղավոր։ Լիքը բաներ․․․ Արարատա Միրզոյանն է մեղավոր, որովհետև անունն Արարատ է»։