|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Շվեյցարիայի Ազգային Խորհրդարանի հայանպաստ պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ևս 15 այլ պատգամավորների ստորագրությամբ գրավոր հարցադիմում է ուղղել Շվեյցարիայի գործադիր իշխանությանն՝ Արցախահայերի վերադարձի եւ իրենց իրավունքների վերականգնման վերաբերյալ։
Եկող երկուշաբթի, սեպտեմբերի 23-ին, գործադիրն արդեն խորհրդարանի ամբիոնից պետք է պատասխանի հետեւյալ հարցերին.
- Արդյո՞ք Շվեյցարիան ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենիք վերադառնալու և այնտեղ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնելու իրավունքը։
- Արդյո՞ք COP29-ում շվեյցարական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և նրա բնակիչների վերադարձի իրավունքի հարցը: