|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Ուղերձում ասված է.
«Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները:
Խորապես համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվող փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի նոր նախագծերով և ծրագրերով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պետությունների միջև հաստատված փոխգործակցությունը: Վստահ ենք, որ այս իրավիճակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն համատեղ և համակարգված քայլերով»: