| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայկական ընկերությունն Իրանի 8-րդ «Ֆաջր» միջազգային նորաձևության և հագուստի փառատոնին ներկայացել է ավանդական զարդանախշերով զգեստների հավաքածուով: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Չաբահար քաղաքում:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից տեղեկանում ենք, որ Հայաստանը ներկայացնող «Taraz.am» նորաձևության կենտրոնի ներկայացուցիչները շատ գոհ են ջերմ ընդունելությունից և միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր մակարդակով կազմակերպումից: Հայաստանի ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարով, ցուցադրել են հայկական նախշեր պարունակող զգեստներ, պայուսակներ և կոշիկներ:
«Ֆաջր» միջազգային 8-րդ փառատոնի թեմատիկան բավականին ընդգրկուն է՝ նորաձևության վարպետաց դասերի կազմակերպում, այդ թվում՝ Սիստանև Բելուչիստան նահանգի կանանց ասեղնագործ աշխատանքների հատուկ վարպետաց դասի անցկացում բոլոր մասնակիցների համար, տարբեր ազգային զգեստների և տիկնիկների ցուցադրում, գրքին, խաղաղությանը և Պարսից ծոցին առնչվող թեմաների ներկայացում: